Logo

Մխիթարյան. «Գասպերինիի հետ «Ռոման» կպայքարի Սկուդետոյի համար»

15:38 / 16.10.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը DAZN Italia-ի հետ ծավալուն հարցազրույցում կարծիք է հայտնել, որ «Ռոման» լինելու է չեմպիոնական մրցավազքում, հաղորդում է RomaNews-ը:

«Վստահ եմ, որ «Ռոման» ճիշտ ճանապարհին է: Նրանք շատ ուժեղ են և արդեն ցույց են տալիս իրենց խաղամակարդակն ու անձնուրաց նվիրումը: Գասպերինիի հետ նրանք կպայքարեն Սկուդետոյի համար:

Ես 3 հիասքանչ տարիներ եմ անցկացրել Հռոմում, այնտեղ մարդիկ ավելի կրքոտ են ու էմոցիոնալ, իսկ այստեղ՝ Միլանում, մթնոլորտը համեմատաբար հանգիստ է: Ուրախ եմ, որ տեղափոխվեցի Իտալիա. սա իմ կյանքի լավագույն որոշումներից էր»,- ասել է Հենրիխը:

Կարդացեք նաև՝

Ա Սերիայի առաջիկա տուրում «Ինտերը» հոկտեմբերի 18-ին կհյուրընկալվի «Ռոմային», որը հայ կիսապաշտպանի նախորդ ակումբն է: Խաղը ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ