Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Նապոլիի» հետ ոչ-ոքիից (1-1) հետո գրառում է կատարել սոցցանցերում։
«Շատ կարևոր հանդիպում էր, բայց մեր ուզած արդյունքը չէր։ Դադարից հետո բեկում կմտցնենք»,- գրել Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։
Հիշեցնենք, որ այդ խաղում «Նապոլին» պարտությունից խուսափել էր վերջնամասում։ Մխիթարյանն անցկացրել էր ամբողջ հանդիպումը։
«Ինտերը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ «Նապոլին» 45 միավորով 7-րդն է։


