Logo

Մխիթարյան. «Ցանկանում եմ կարիերաս ավարտել ամենաբարձր մակարդակում»

00:22 / 27.03.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ինտերում», հայտնում է Calciomercato-ն։

«Ցանկանում եմ կարիերաս ավարտել ամենաբարձր մակարդակում, ինչպիսին «Ինտերն» է։ Սպասում ենք մրցաշրջանի ավարտին։ Այդ ժամանակ կքննարկենք ապագաս։

Դեռ չենք երկարաձգել գործող պայմանագիրս։ Ամեն ինչ պայմանավորված է մարմնովս և այն ամենով, թե ինչպես կզգամ ու ինչ կարող եմ տալ հետագայում թիմին»,- ասել է 36-ամյա ֆուտբոլիստը։

«Ինտերի» ու Մխիթարյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026թ. հունիսի 30-ը։ Հայ ֆուտբոլիստը միլանյան գրանդում է 2022թ. հուլիսից, 132 խաղում խփել է 8 գոլ, կատարել 17 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ