Logo

Մխիթարյան. «Ակնհայտ է, որ ցանկանում ենք հաղթել եզրափակիչում»

00:01 / 31.05.2025• Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը TNT Sports-ի լրագրողի հետ զրույցում խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակիչի մասին:

««Ինտերը» ցանկանում է հաղթել այս անգամ՝ գիտակցելով, որ հեշտ չի լինելու ՊՍԺ-ի նման լավ թիմի դեմ։ Որքան դժվար է մրցակիցը, այնքան լավ է մեզ համար:

Սրանք այն խաղերն են, որոնց պետք է լավ պատրաստված լինել մտավոր առումով՝ կենտրոնացած լինելով ամբողջ խաղի ընթացքում:

Նախորդ անգամ եզրափակիչում լինելուց հետո մենք ունենք ևս մեկ նման հանդիպում անցկացնելու հնարավորություն և անհամբեր սպասում ենք դրան։ Ակնհայտ է, որ ցանկանում ենք հաղթել:

Մենք փորձելու ենք մեր լավագույն խաղը ցուցադրել»,- ասել է 36-ամյա Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ 2023 թվականին՝ Ստամբուլում կայացած գլխավոր եվրագավաթի եզրափակիչում, «Ինտերը» 0-1 հաշվով պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն այդ հանդիպման վերջնամասում էր խաղադաշտ դուրս եկել, քանի որ նոր էր ապաքինվել ազդրի վնասվածքից:

ՊՍԺ - «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին «Մյունխենի Ֆուտբոլի Արենայում», կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտով»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ