Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում կիսվել է հրապարակմամբ՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին ղեկավարության անօրինական կալանքի ժամկետը:
«Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարության անօրինական կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 5 ամսով»,- նշված է հրապարակման մեջ:
Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին: