Logo

Մխիթարյանի «Ինտերը» 11-մետրանոցներով հաղթեց «Մոնցային»

00:54 / 13.08.2025Ֆուտբոլ
null

«Ինտերն» ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթեց «Մոնցային»: Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց գոլառատ ոչ-ոքի՝ 2-2։

«Ներաձուրին» հաղթում էր, սակայն մրցակիցը 90-րդ րոպեին խփած գոլով խուսափեց պարտությունից։

Միլանյան գրանդի մեկնարկային կամզում էր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 86-րդ րոպեին։

Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին` մրցելով հունական «Պանատինայկոսի» դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:30-ին։

Ընկերական հանդիպում

«Մոնցա» - «Ինտեր»` 2-2

Պատրիկ Չուրիա, 32, Պաուլո Ացի, 90 - Սամուելե Բիրինդելի, 45+1 (ինքնագոլ), Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտո, 52

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ