Logo

Մխիթարյանն ու «Ինտերի» մյուս ֆուտբոլիստները ներկայացվել են երկրպագուներին (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:51 / 15.07.2022• ՍՊՈՐՏ
null

Իտալական «Ինտերը» հուլիսի 14-ին Միլանի Գաե Աուլենտիի անվան հրապարակում նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ երկրպագուներին է ներկայացրել կանանց և տղամարդկանց թիմերի ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Ռոմայից» հեռանալուց հետո Հենրիխ Մխիթարյանն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Ինտերին», որի հետ կնքել է 2 տարվա համաձայնագիր:

Ավելի վաղ 33-ամյա Մխիթարյանը «22» համարի մարզաշապիկով նորամուտն էր նշել Իտալիայի փոխչեմպիոնի կազմում՝ մասնակցելով շվեյցարական «Լուգանոյի» դեմ ընկերական հանդիպման (4:1) առաջին խաղակեսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ