Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի արտագնա խաղից (3-3) հետո գրառում է կատարել սոցցանցերում:
«Ինչպիսի գիշեր էր Բարսելոնայում: Մենք շարժվում ենք առաջ»,- գրել է 33-ամյա ֆուտբոլիստը:
Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ խաղին, իսկ 84-րդ րոպեին զգուշացվել էր դեղին քարտով:
Հիշեցնենք, որ «Ինտերը» C խմբում 7 միավորով 2-րդն է և 3 միավոր առաջ է 3-րդ տեղում գտնվող «Բարսելոնայից»: Առաջատար Մյունխենի «Բավարիան» (12 միավոր) նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ չեխական «Վիկտորիա Պլզենը» կրել է 4 պարտություն: