WhoScored վիճակագրական ռեսուրսը 7,1 միավոր է գնահատել իտալական «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ելույթը Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում:
Ամենաբարձր գնահատականին (9,6) արժանացել է կատալոնական ակումբի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը դուբլ էր ձևակերպել:
Հիշեցնենք, որ «Կամպ Նոու» ստադիոնում «Ինտերն» ու «Բարսելոնան» ոչ-ոքի էին խաղացել (3-3):
Հայ կիսապաշտպանը խաղադաշտ էր դուրս եկել միլանյան ակումբի մեկնարկային կազմում ու խաղացել էր առանց փոխարինման: 84-րդ րոպեին 33-ամյա ֆուտբոլիստը դեղին քարտ էր ստացել:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից և անցկացրած 10 պաշտոնական խաղում կատարել է 1 գոլային փոխանցում: