Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 2-3 շաբաթ, հայտնում է Sky Sports-ը:
33-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 16-ին անցել էր բուժզննում, որի արդյունքում ախտորոշվել էր մկանային լարվածություն:
Հայ կիսապաշտպանը միլանյան գրանդի կազմում օգոստոսի 13-ին նորամուտն էր նշել Ա Սերիայում՝ փոխարինման դուրս գալով «Լեչեի» հետ հանդիպման 57-րդ րոպեին: Այդ խաղում «Ինտերը» հաղթանակ էր տարել նիդեռլանդցի պաշտպան Դենզել Դումֆրիսի՝ ավելացված ժամանակի 5-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ (2-1):
Ա Սերիայի 2-րդ տուրում «Ինտերն» օգոստոսի 20-ին կընդունի «Սպեցիային»:
Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի կազմը համալրել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելով Հռոմի «Ռոմայից»:


