Logo

Mix Fight 58-ի բոլոր արդյունքները

15:19 / 26.10.2025Խառը մենամարտեր
null

Հոկտեմբերի 24-ի երեկոյան Երևանի «Սպորտի կառավարման կենտրոնում», որը նախկին «Միկան» է, կայացել է խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարը:

Անցկացվել են MMA-ի, մուայ թայի, քիքբռնցքամարտի և գրեփլինգի կանոններով մենամարտեր: Նաև չորս մարտիկներ վիճարկել են MMA Գրան պրի: 56.7 կգ քաշային կարգում է խաղարկվել գավաթ և խոշոր մրցանակային գումար, հաղթող է դարձել Նարեկ Գոգինյանը, որը երկու մենամարտ է անցկացրել: Գրան պրիի պայքարին մասնակցել են նաև Նարեկ Աղաջանյանը, Նարեկ Գասպարյանն ու Նարեկ Գալստյանը:

Երեկոյի գլխավոր մենամարտում էլ UFC-ի նախկին մարտիկ, լեհ Մարցին Բանդելը միավորներով հաղթել է Նարեկ Գաբրիելյանին:

Mix Fight 58-ի բոլոր արդյունքները`

Գրեփլինգ

  • 86 կգ. Մարցին Բանդելը (Լեհաստան) հաղթել է Նարեկ Գաբրիելյանին (Հայաստան)
  • 85 կգ. Խոսե Բելտրան Մարտինեսը (Իսպանիա) հաղթել է Արթուր Աղաջանյանին (Հայաստան)

MMA

  • 70 կգ՝ Արմեն Օհանյանը (Հայաստան, 7-3) հաղթել է Մոհամադռեզա Սոլեյմանիին (Իրան, 3-3)
  • 63 կգ. Լևան Դարասելիան (Վրաստան, 1-1) հաղթել է Հովհաննես Ղազարյանին (Հայաստան, 5-4)
  • 70 կգ. Գեղամ Վարդանյանը (Հայաստան, 10-3) հաղթել է Ամիր Շարաֆի Նիային (Իրան, 0-1)
  • 77 կգ. Վազգեն Քոչարյանը (Հայաստան, 4-0) հաղթել է Ռեզա Դիվսալարիին (Իրան, 2-3)
  • 68 կգ. Մաքսիմ Խաչատրյանը (Հայաստան, 2-2) հաղթել է Ամիր Մոհամադ Էմրանփորին (Իրան, 2-1)

K-1

  • 72 կգ՝ Դուտա Գաբելիան (Վրաստան) հաղթել է Կառլեն Թևոյանին (Հայաստան)

Մուայ Թայ

  • 75 կգ. Հրաչ Ազիզյանը (Հայաստան) հաղթել է Սեյեդ Կորդհեյլիին (Իրան)

Քիքբռնցքամարտ

  • Զուկա Միկավան (Վրաստան) հաղթել է Գարիկ Հայրապետյանին (Հայաստան)
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ