Logo

Mix Fight 57. Հայաստանը 11 հնարավորից 9 հաղթող ունեցավ

17:54 / 02.04.2025Խառը մենամարտեր

Խառը մենամարտերի MIX FIGHT 57 մրցաշարը մարտի 30-ին անցկացվել է Երևանի «Դինամո» մարզադահլիճում:

Հայաստանը ներկայացնող 11 մարտիկներից 9-ը հաղթանակ է տարել: Մանրամասները՝ «Ֆասթ Մեդիա»-ի FastNews լրատվական ծառայության ռեպորտաժում: 

Արդյունքները.

  • Մելքոն Մելքոնյանը (1-0) մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Լուկա Բաձգարաձեին (0-3)
  • Մաքսիմ Խաչատրյանը (1-2) տեխնիկական նոկաուտով հաղթել է Մոհամմադ Զանգիաբադին (0-2)
  • Դավիթ Խաչատրյանը (4-2) խեղդող հնարքով հաղթել է Կերամատ Աքբարիին (0-1)
  • Գեղամ Վարդանյանը (8-3) նոկաուտի է ենթարկել Էրֆան Մադադիին (0-1)
  • Սեյրան Ասատրյանը (3-1) մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Մոհամմադ Չերաղիին (2-3)
  • Արման Ավանեսյանը (1-0) տեխնիկական նոկաուտով հաղթել է Ալի Արյաելին (0-1)
  • Արմեն Օհանյանը (6-3) խեղդող հնարքով հաղթել է Մոհամմեդռեզա Միրզային (1-1)
  • Հայկ Վիրաբյանը (2-1) պարտվել է Մեհրաբան Ֆարհադիին (5-1)
  • Գագիկ Հայրապետյանը K-1-ի կանոններով նոկաուտի է ենթարկել Մազահեր Ջաբարիին
  • Կառլեն Թևոյանը K-1-ի կանոններով հաղթել է Ալի Աստարակիին
  • Հրաչ Սուքիասյանը քիքբռնցքամարտի կանոններով պարտվել է Ամիրհույսեյն Ռասուլիին
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ