Խառը մենամարտերի MIX FIGHT 57 մրցաշարը մարտի 30-ին անցկացվել է Երևանի «Դինամո» մարզադահլիճում:
Հայաստանը ներկայացնող 11 մարտիկներից 9-ը հաղթանակ է տարել:
Արդյունքները.
- Մելքոն Մելքոնյանը (1-0) մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Լուկա Բաձգարաձեին (0-3)
- Մաքսիմ Խաչատրյանը (1-2) տեխնիկական նոկաուտով հաղթել է Մոհամմադ Զանգիաբադին (0-2)
- Դավիթ Խաչատրյանը (4-2) խեղդող հնարքով հաղթել է Կերամատ Աքբարիին (0-1)
- Գեղամ Վարդանյանը (8-3) նոկաուտի է ենթարկել Էրֆան Մադադիին (0-1)
- Սեյրան Ասատրյանը (3-1) մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Մոհամմադ Չերաղիին (2-3)
- Արման Ավանեսյանը (1-0) տեխնիկական նոկաուտով հաղթել է Ալի Արյաելին (0-1)
- Արմեն Օհանյանը (6-3) խեղդող հնարքով հաղթել է Մոհամմեդռեզա Միրզային (1-1)
- Հայկ Վիրաբյանը (2-1) պարտվել է Մեհրաբան Ֆարհադիին (5-1)
- Գագիկ Հայրապետյանը K-1-ի կանոններով նոկաուտի է ենթարկել Մազահեր Ջաբարիին
- Կառլեն Թևոյանը K-1-ի կանոններով հաղթել է Ալի Աստարակիին
- Հրաչ Սուքիասյանը քիքբռնցքամարտի կանոններով պարտվել է Ամիրհույսեյն Ռասուլիին