Ճապոնացի կիսապաշտպան Կաորու Միտոման երկարաձգեց գործող պայմանագրի ժամկետը անգլիական «Բրայթոնի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ 26-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականին է բելգիական «Յունիոնից» տեղափոխվել «Բրայթոն», որի կազմում մինչև այս պահն անցկացրած 52 խաղում խփել է 13 գոլ ու կատարել 12 գոլային փոխանցում։
;
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին մեկնաբանել է Միտոմայի հետ պայմանագրի երկարաձգումը։
«Նոր պայմանագիր կնքելը հիանալի նորություն է իմ և ակումբի համար։ Նա մեր թիմի լավագույն ֆուտբոլիստն է»,- նշել է 44-ամյա իտալացի մասնագետը։