Դերասանուհի Միշել Յեոն դարձել է առաջին ասիացի կինը, որն առաջադրվել է «Օսկարի»՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, հայտնում է The Hollywood Reporter-ը։
60-ամյա դերասանուհին, որն առաջադրվել է «Օսկար»-ի՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմում գլխավոր դերի համար, ծնվել է Մալայզիայում։ «Օսկարի» 95-ամյա պատմության ընթացքում ոչ մի դերասանուհի, որն իրեն բնորոշում է որպես ասիական ծագում ունեցող կին, չի նոմինացվել այս անվանակարգում։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է 2023 թվականի «Օսկար» մրցանակի նոմինանտների անունները։
«Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 12-ի գիշերը Լոս Անջելեսում։


