Logo

Միշել Տեր-Զաքարյանը վերադարձել է «Մոնպելյե» (ֆոտո)

09:41 / 09.02.2023Մերոնք դրսում
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանը կրկին գլխավորել է ֆրանսիական «Մոնպելյեն», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կքնել են պայմանագիր, որի մանրամասներն ակումբը չի հայտնել:

59-ամյա մասնագետը Լիգա 1-ը ներկայացնող ակումբը գլխավորել էր նաև 2017-2021 թվականներին: «Մոնպելյեն» Տեր-Զաքարյանի գլխավորությամբ անցկացրել էր 161 հանդիպում, տարել 63 հաղթանակ, գրանցել 51 ոչ-ոքի և կրել 47 պարտություն:

Միշել Տեր-Զաքարյանը նախորդ տարվա հոկտեմբերին հեռացել էր ֆրանսիական «Բրեստի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Նախկինում մարզիչը գլխավորել է նաև ֆրանսիական «Ռեյմսը», «Նանտը» և «Կլերմոնը»:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Միշել Տեր-Զաքարյանը 10 տարի խաղացել է «Մոնպելյեում», այնուհետև գլխավորել է երկրորդ և երրորդ թիմերը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում «Մոնպելյեն» 22 խաղից հետո 20 միավորով 15-րդ տեղում է:

Image

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ