Logo

Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ «Մոնպելյեն» շարունակում է անպարտելի մնալ (տեսանյութ)

21:04 / 12.03.2023Վիդեո
Մոնպելյե

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ ֆրանսիական «Մոնպելյեն» Լիգա 1-ի վերջին 5 խաղում գրանցել է չորս հաղթանակ և մեկ ոչ-ոքի:

Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում «Մոնպելյեն» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Այաչոյի» նկատմամբ (տեսանյութ): Հյուրերի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփել է ֆրանսիացի հարձակվող Էլյե Վահին: 

Նախորդ տուրերում Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը հաղթել էր «Անժեին» (5-0), «Տրուային» (1-0), «Բրեստին» (3-0) և ոչ-ոքի խաղացել «Լանսի» հետ (1-1):

Լիգա 1-ի 27-րդ տուրից հետո «Մոնպելյեն» 33 միավորով 13-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ 59-ամյա մասնագետը փետրվարի 9-ին էր վերադարձել «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնին։ Նա ֆրանսիական ակումբը գլխավորել է նաև 2017-2021 թվականներին: Ընդհանուր առմամբ, «Մոնպելյեն» Տեր-Զաքարյանի գլխավորությամբ անցկացրել է 163 հանդիպում, տարել 65 հաղթանակ, գրանցել 51 ոչ-ոքի և կրել 47 պարտություն:

Միշել Տեր-Զաքարյանը նախորդ տարվա հոկտեմբերին հեռացել էր ֆրանսիական «Բրեստի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նախկինում հայ մասնագետը գլխավորել է նաև ֆրանսիական «Ռեյմսը», «Նանտը» և «Կլերմոնը»:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում պաշտպանը 10 տարի խաղացել է «Մոնպելյեում», այնուհետև գլխավորել է երկրորդ և երրորդ թիմերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ