«Նոան» Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի վերջին խաղում Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունեց «Ալաշկերտին» և հաղթեց 2-1 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանը, որը 21 գոլ ունի իր հաշվին:
«Նոան» 71 միավորով կրկին գլխավորեց Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը` մեկ միավոր առաջ անցնելով երկրորդ տեղ նահանջած «Փյունիկից», երեք միավոր՝ լավագույն եռյակը եզրափակող «Արարատ-Արմենիայից»: «Ալաշկերտը» 42 միավորով 5-րդն է:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր
«Նոա» - «Ալաշկերտ»՝ 2-1
Արթուր Միրանյան, 42 (11մ), 53 - Ալեքսանդր Միլկովիչ, 87 (ինքնագոլ)
Ֆոտո՝ «Նոայի» մամուլի ծառայություն