Logo

Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը նոր մրցանակի է արժանացել

11:55 / 20.06.2023Կինո
null

Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը նոր մրցանակի է արժանացել՝ այս անգամ արդեն Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում․ ֆիլմն արժանացել է փառատոնի Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե FIFOG 2023» մրցանակին, հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Հայ կինոյի 100-ամյակի պետական ծրագրի շրջանակում հունիսի 17-ին փառատոնի ծրագրում հայտարարված «Հայկական օրվա» շրջանակում մեծ շուքով նշվել է կինոհոբելյանը։

Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն։ Նկարահանվել են Հովիկ Քէուչկերեանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Ժան-Պիեր Նշանյանը, Նարինե Գրիգորյանը, այլ դերասաններ։ 

Միքայել Գուրջյանի ֆիլմը Խորհրդային Հայաստան հայրենադարձված Չարլիի հուզիչ պատմությունն է հայրենիքը վերագտնելու, այն անգամ բանտի ճաղավանդակների հետևից անսահմանորեն սիրելու անսպառ համբերության, հույսի և սիրո մասին:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, «Ամերիկացի» ֆիլմը, որն ընդգրկվել էր Իտալիայի «SALERNO» միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում, հաղթել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում (Winner Best Film)։

Ֆիլմի մասին ավելին՝ այստեղ։

Կարող եք դիտել նաև՝

Զրույց Նարինե Գրիգորյանի հետ [տեսանյութ]

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ