Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի շուրջ ստեղծված ռասիստական սկանդալի մասին, հայտնում է Чемпионат-ը։
«Իհարկե, լսել եմ ռասիստական սկանդալի մասին։ Անձամբ չեմ ճանաչում Սպերցյանին, բայց բացարձակ չեմ հավատում, որ նրա հետ կարող էր նման դեպք պատահել։
Սպերցյանը շատ քաղաքավարի է և տարիքի հետ ավելի խելացի է դարձել։ Չեմ կարծում, թե նա վիրավորել է որևէ մեկին։ Հետևություններ ես անում, երբ դիտում ես ֆուտբոլիստի հարցազրույցները և ուսումնասիրում նրա վարքագիծը։
Շատ սխալ որոշում էր Սպերցյանին «Ֆուտբոլային ջենթլմեն» մրցանակաբաշխությունից հեռացնելը։ Շատ կարևոր է, որ ժողովուրդն ու երկրպագուները Սպերցյանին ընդունում են։ Նա «Կրասնոդարի» ավագն ու առաջատարներից է։ Առաջին հերթին Էդիկը պետք է կենտրոնանա դրա վրա»,- ասել է Մինասյանը։
Կարդացեք նաև`


