«Մոնակոյի» հարձակվող Տակումի Մինամինոն ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ճապոնացին վնասվածքի պատճառով փոխարինվել էր «Օսերի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում (2-1):
Ճապոնիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը կարող է բաց թողնել նույնիսկ ամռանը կայանալիք աշխարհի առաջնությունը:
Մինամինոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 խաղի, խփել չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


