Logo

Միլները 14 տարվա ընդմիջումից հետո ասիստ է կատարել «Ման. Յունայթեդի» դեմ խաղում

13:59 / 26.10.2025Ֆուտբոլ
null

Անգլիացի 39-ամյա կիսապաշտպան Ջեյմս Միլները «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերում 14 տարվա ընդմիջումից հետո ասիստ է կատարել, հաղորդում է Opta-ն:

Միլները նախորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում գոլային փոխանցում կատարել էր 2011 թվականին, «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Թրաֆորդում» 6-1 հաշվով հաղթել էր դերբիում: Միլներն այդ մրցավեճում երկու ասիստ էր կատարել:

Հիշեցնենք, որ «Բրայթոնը» Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Օլդ Թրաֆորդում» 2-4 հաշվով հաշվով զիջել էր «Մանչեսթեր Յունայթեդին», Միլները երկրորդ խաղակեսում գոլային փոխանցում էր կատարել անկյունայինից:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ