Անգլիական «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջեյմս Միլները, որն այժմ պաշտպանում է «Բրայթոնի» գույները, խոսել է մերսիսայդյան ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:
«Յուրգենն այն մարդկանցից չէ, որոնց հետ արժե էմոցիաներ կիսել խաղերի ընդմիջման ժամանակ։ Հիշում եմ՝ մի անգամ նա իր կարծիքն ասաց, ես էլ՝ իմը, իսկ նա բղավեց. «Գուցե ձայնդ կտրե՞ս, գրո՛ղը տանի»: Բայց Յուրգենը հիանալի, հիասքանչ մարդ է»,- լրագրող Դեյվ Օկոպն իր կայքում մեջբերում է Միլների խոսքը։
Ջեյմս Միլները «Լիվերպուլում» խաղացել է 2015-2023 թվականներին։ 37-ամյա անգլիացին ամռանն ազատ գործակալի կարգավիճակում միացավ «Բրայթոնին»: Այս մրցաշրջանում Միլներն Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 10 խաղի և աչքի է ընկել մեկ գոլային փոխանցումով։