«Ռեալը» «Կայրաթի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի խաղից (5-0) հետո առաջին մարզումն է անցկացրել Մադրիդում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն, որը թիմի հետ չէր մեկնել Ղազախստան, մարզվել է ընդհանուր խմբի հետ: Լրագրող Կառլոս Ռոդրիգեսի հաղորդմամբ՝ բրազիլացին պատրաստ է առաջիկա շաբաթ «Վիլյառեալի» դեմ կայանալիք խաղին:
Դանի Կարվախալը, Ֆեռլան Մենդին, Անտոնիո Ռյուդիգերն ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը շարունակում են ապաքինվել վնասվածքից:
«Ռեալ Մադրիդ» - «Վիլյառեալ» խաղը կկայանա հոկտեմբերի 4-ին և ժամը 23:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Լա լիգայի բոլոր հանդիպումները ցուցադրվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


