Logo

Միլիտաոն Իսպանիայի քաղաքացիություն է ստացել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:01 / 28.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն ստացել է Իսպանիայի քաղաքացիություն, հայտնում է Marca-ն:

24-ամյա պաշտպանը մադրիդյան ակումբում խաղում է 2019 թվականից, որտեղ տեղափոխվել է պորտուգալական «Պորտուից»:

Ավելի վաղ Իսպանիայի քաղաքացիություն էին ստացել Վինիսիուս Ժունիորն ու Ռոդրիգոն: Այսպիսով, «Ռեալի» կազմում այլևս չկան Եվրամիության կազմից դուրս գտնվող երկրները ներկայացնող լեգեոներներ:

Լա լիգայի կանոնակարգի համաձայն՝ ակումբները Եվրամիության ոչ անդամ երկրներից կարող են դուրս բերել մեկնարկային կազմ 5-ական ֆուտբոլիստ, սակայն խաղին կարող են հայտավորվել նման երեքից ոչ ավելի ֆուտբոլիստ:

Ընթացիկ մրցաշրջանում Միլիտաոն «Ռեալի» կազմում մասնակցել է 13 խաղի, խփել 1 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ