Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն «Օսասունայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի տնային խաղում (4-0) ստացած վնասվածքից հետո գրառում է կատարել սոցցանցերում:
«Շնորհակալություն բոլորին հաղորդագրությունների, աջակցության և մտահոգության համար։ Սա պարզապես հերթական պայքարն է, որում կհաղթեմ: Ես արդեն ծանոթ եմ այս ճանապարհին: Հանձնվելն իմ պատմության մաս չէ»,- գրել է 26-ամյա ֆուտբոլիստը։
Միլիտաոյի մոտ ախտորոշել են աջ ոտքի առաջին խաչաձև կապանների ամբողջական պատռվածք` երկու մենիսկի վնասվածքով: Նա վիրահատության կենթարկվի:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը խաչաձև կաապանների պատռվածք էր ստացել նաև նախորդ տարվա օգոստոսին:
Ամենայն հավանականությամբ, Միլիտաոն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին խաչաձև կապանների պատռվածք էր ստացել և հետագայում վիրահատվել «Ռեալի» ավագ, իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը:
«Օսասունայի» դեմ խաղում վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվել են նաև բրազիլացի վինգեր Ռոդրիգոն և իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսը: