Մադրիդի «Ռեալն» ու բրազիլացի կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն նոր պայմանագիր կստորագրեն, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերը կերարաձգեն պայմանագրի ժամկետը մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի խաղացողը 2019 թվականի հուլիսից է խաղում «Արքայական ակումբում»: Միլիտաոն ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 6 խաղում գոլի կամ ասիստի հեղինակ չի դարձել: