
«Լացիոյի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը՝ տեղափոխվելով կա՛մ «Մանչեսթեր Յունայթեդ», կա՛մ ՊՍԺ՝ գրում է Նիկոլո Սկիրան:
«Լացիոն» պատրաստ է հրաժարվել իր կենտրոնական կիսապաշտպանի ծառայություններից 70 մլն եվրո փոխհատուցման դիմաց:
Նշվում է, որ մանկունիական ու փարիզյան ակումբները պատրաստ են բանակցել տրանսֆերի շուրջ:
Ընթացիկ մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը մասնակցել է 23 խաղի՝ դառնալով 5-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: