Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Արկադիուշ Միլիկը վնասվածքի պատճառով Լեհաստանի հավաքականի կազմում չի մեկնի Գերմանիա՝ մասնակցելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին Ուկրաինայի թիմի դեմ ընկերական հանդիպման հետխաղյա ասուլիսին տեղեկացրել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժը:
30-ամյա ֆուտբոլիստն ուկրաինացիների դեմ հաղթական խաղի (3-1) մեկնարկում հարկադրված փոխարինվել էր: Միլիկը վնասվածքի պատճառով բաց էր թողել նաև Եվրոպայի նախորդ առաջնությունը:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը: