Logo

Միլիկը 1,5 տարի անց կվերադառնա «Յուվենտուսի» հայտացուցակ

22:23 / 19.12.2025Ֆուտբոլ
null

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հայտնել է, որ թուրինյան գրանդի լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը վնասվածքների պատճառով 1,5 տարի խաղադաշտից բացակայելուց հետո կվերադառնա թիմի հայտացուցակ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Միլիկը կհայտավորվի «Ռոմայի» դեմ խաղին։ Ես տեսա, որ նա նման է երջանիկ երեխայի, որը կարող է խաղալ ֆուտբոլ, ինչը միշտ սիրել է։ Նա լի է ոգևորությամբ, գիտի իր դերը և ունի կարևոր որակներ»,- ասել է իտալացի մասնագետը:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ