Սան-Դիեգոյում ընթացող թենիսի կանանց WTA-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում ամերիկացի Էմմա Նավարոն 3 սեթում առավելության է հասել աշխարհի 9-րդ ռակետ, հույն Մարիա Սակարիի նկատմամբ՝ 6-4, 0-6, 7-6:
WTA-ի դասակարգման աղյուսակում 61-րդ տեղը զբաղեցնող Էմմա Նավարոն ամերիկացի միլիարդատեր Բեն Նավորոյի դուստրն է: Նրան են պատկանում WTA-500 շարքի Չառլսթոնի մրցաշարը և տղամարդկանց Ցինցիանատիի մասթերսը:
Ամերիկացի թենիսիստուհին կարիերայում 2-րդ անգամ էր հանդիպում թոփ-10-ի ներկայացուցիչի հետ, և սա նրա առաջին հաղթանակն էր: Սան-Դիեգոյի մրցաշարի կիսաեզրափակիչում 22-ամյա Նավարոյի մրցակիցը կլինի մեկ այլ ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի 93-րդ ռակետ Սոֆիա Քենինը: