Logo

Միլևսկի. «Նախորդ խաղում Հայաստանում հաղթել ենք 5:0 հաշվով, բայց նաև պարտվել` 0:4»

11:47 / 09.02.2024Ֆուտբոլ
null

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին մեկնաբանել է Ազգերի լիգայի վիճակահանությունը, որի արդյունքում բալկանյան թիմը մրցելու է Հայաստանի, Լատվիայի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ:

«Եթե նախորդ տարիներին մենք հայտնվում էինք խմբերում, որտեղ չէիք ուզում խաղալ, ապա այս անգամ այդպես չէ: Մեր խմբի բոլոր թիմերի դեմ նախկինում հանդիպել ենք: Պետք է ճիշտ մոտեցմամբ պատրաստվենք խաղերին:

Նախորդ անգամ Հայաստանում խաղալիս հաղթել ենք 5:0 հաշվով, բայց չպետք է մոռանանք, որ դրանից առաջ էլ պարտվել ենք` 0:4: Լատվիան և Ֆարերյան կղզիներն էլ իրենց սպասելիքներն ունեն առաջիկա հանդիպումներից:

Յուրաքանչյուր մրցակից իր մոտեցումն ունի, բայց մենք չենք խուսափելու պատասխանատվությունից: Մեր նպատակը խմբում առաջին տեղը գրավելն է»,- մարզչի խոսքը մեջբերում է ekipa.mk-ն:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերին և կավարտվի նոյեմբերին:

Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ