Logo

Միլենա Խաչատրյանը` Մ23 ԵԱ-ի արծաթե մեդալակիր

23:05 / 01.11.2024Ծանրամարտ
null

Լեհաստանում ավարտվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 13-րդ մեդալը:

Միլենա Խաչատրյանը (81 կգ) մինչև 23 տարեկանների պայքարում երկամարտի 218 կգ (96+122) արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր: Հայ մարզուհին պոկում ու հրում վարժություններում ևս արծաթե մեդալ նվաճեց:

Ավելի վաղ Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Սուրեն Գրիգորյանը (Մ23, 89 կգ), Էմմա Պողոսյանը (Մ20, 81 կգ), Աննա Ամրոյանը (Մ20, 76 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ),Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ), Նարեկ Մկրտչյանը (Մ20, 81 կգ), Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ) արժանացել էր արծաթե, իսկ Կարեն Մարգարյանը (Մ23, 81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (Մ20, 89 կգ) և Մնացական Աբրահամյանը (Մ23, 89 կգ)` բրոնզե մեդալի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ