Logo

Միլանյան դերբի. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

20:27 / 02.02.2025Ֆուտբոլ
null

Ա Սերիայի 23-րդ տուրում տեղի կունենա միլանյան դերբին՝ «Միլան» – «Ինտեր» հանդիպումը, որին մեկնարկային րոպեներից կմասնակցի Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանը կարիերայում ռեկորդային՝ 17-րդ անգամ կմրցի «Ռոսոներիի» հետ: «Միլանն» այն ակումբն է, որի դեմ Մխիթարյանն ամենաշատն է մրցել իր կարիերայում:

Մեկնարկային կազմերը.

«Միլան». Մայք Մանյան – Թեո Էռնանդես, Ստրախինյա Պավլովիչ, Ֆիկայո Տոմորի, Քայլ Ուոքեր – Իսմայել Բենասեր, Յունուս Մուսա, Տիջանի Ռեյնդերս – Ռաֆայել Լեաու, Քրիստիան Պուլիշիչ, Թեմի Աբրահամ:

«Ինտեր» - Յան Զոմեր, Ալեսանդրո Բաստոնի, Ստեֆան Դե Վրեյ, Բենժամեն Պավար – Ֆեդերիկո Դիմարկո, Դենզել Դյումֆրիս, Հաքան Չալհանօղլու, Նիկոլո Բարելա, Հենրիխ Մխիթարյան  – Լաուտարո Մարտինես, Մարկուս Թյուրամ:

Խաղը կմեկնարկի ժամը 21:00-ին և կհեռարձակվի Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա