Logo

«Միլանը» հայտարարել է Պելեգրիի վարձակալության պայմանագիրը ժամանակից շուտ խզելու մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:46 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Պյետրո Պելեգրի

Իտալական «Միլանը» հայտնել է, որ ժամանակից շուտ խզել է հարձակվող Պյետրո Պելեգրիի վարձակալության վերաբերյալ «Մոնակոյի» հետ համաձայնեցրած պայմանագիրը։
Ակումբը ֆուտբոլիստին շնորհակալություն է հայտնել նվիրման համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։

Պելեգրին պետք է «Միլանում» հանդես գար մինչև մրցաշրջանի ավարտը։ Խաղացողը միայն 6 հանդիպման է մասնակցել միլանցիների կազմում՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր առմամբ 127 րոպե։

«Մոնակոյի» մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Իտալիայի հավաքականի 20-ամյա հարձակվողը մրցաշրջանի մնացած մասը կանցկացնի «Տորինոյում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա