Logo

«Միլանը» խոշոր հաշվով հաղթեց առաջատար «Նապոլիին» (տեսանյութ)

00:39 / 03.04.2023Վիդեո
Նապոլի-Միլան

Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Նեապոլում, որտեղ առաջնության առաջատար «Նապոլին» ընդունեց գործող չեմպիոն «Միլանին» ու անակնկալ պարտություն կրեց 0-4 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը երկու գոլ խփեց խաղակեսերից յուրաքանչյուրում։ Միլանցիներից դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն, գոլով աչքի ընկան նաև իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասն ու փոխարինման մտած բելգիացի Ալեքսիս Սալեմակերսը:

«Նապոլին» խաղում էր առանց Ա Սերիայի լավագույն ռմբարկու (21 գոլ), նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի, որը վնասվածք ունի։

Չնայած այս պարտությանը՝ «Նապոլին» 71 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 16 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լացիոյից»։ «Միլանն» այս հաղթանակից հետո շրջանցեց «Ինտերին» և 51 միավորով բարձրացավ երրորդ տեղ:

Հիշեցնենք, որ «Նապոլին» ու «Միլանը» մրցակիցներ են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում: Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Միլանում, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 18-ին Նեապոլում:

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Միլան» - «Նապոլի»՝ 4-0

Ռաֆայել Լեաու, 17, 59, Բրահիմ Դիաս, 25, Ալեքսիս Սալեմակերս, 67

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա