Logo

«Միլանը» որոշում է կայացրել Պիոլիի ապագայի հարցում

13:50 / 24.12.2023Ֆուտբոլ
null

«Միլանը» որոշել է պաշտոնանկ չանել գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին: La Gazzetta dello Sport-ի տեղեկությամբ՝ այդ որոշման համար որոշիչ են դարձել ակումբի ղեկավարների հեռախոսազանգերը թիմի առաջատար ֆուտբոլիստների հետ: Նրանցից շատերն աջակցել են իտալացի մասնագետին:

Ամենայն հավանականությամբ, Պիոլին «Միլանում» կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այդ ընթացքում ակումբի ղեկավարությունը կգնահատի նրա աշխատանքը, ինչպես նաև կքննարկի Անտոնիո Կոնտեին հրավիրելու տարբերակը:

«Ռոսոներին» նաև դիտարկում է թիմի նախկին պաշտպան Ինյացո Աբատեի թեկնածությունը: Վերջինս գլխավորում է «Միլանի» երիտասարդական թիմը:

Ա սերիայի 7 տուրից հետո «Միլանը» 11 միավորով զիջում է առաջատար «Ինտերին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա