Logo

«Միլանը» որոշում է կայացրել Ֆելիքսի ապագայի հարցում

12:50 / 31.03.2025• Ֆուտբոլ
null

«Միլանը» որոշել է չգնել Ժոաու Ֆելիքսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Ընթացիկ մրցաշրջանի ավարտին պորտուգալացի վինգերը կվերադառնա «Չելսի»։ Նա այս տարվա փետրվարից «Ռոսոներիի» կազմում հանդես է գալիս վարձավճարով։

Լոնդոնյան գրանդը նույնպես հույսեր չի կապում 25-ամյա ֆուտբոլիստի հետ և մտադիր է բաժանվել նրանից։ Ֆելիքսի ծառայություններով հետաքրքրված են թուրքական «Գալաթասարայն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող երկու ակումբներ։

Ֆելիքսը «Միլանում» 11 խաղում 1 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ