Logo

«Միլանը» ոչ-ոքի խաղաց «Սասուոլոյի» հետ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
22:32 / 30.08.2022Վիդեո
null

Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրը մեկնարկեց անակնկալ արդյունքով: Գործող չեմպիոն «Միլանն» արտագնա խաղում չկարողացավ հաղթել «Սասուոլոյին»` 0-0:

Հանդիպման 23-րդ րոպեին 11-մետրանոց նշակետից վրիպել է «Սասուոլոյի» եզրային հարձակվող Դոմենիկո Բերարդին:

Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» 8 միավորով միանձնյա առաջատարն է, «Սասուոլոն» 5 միավորով 10-րդն է: 

5-րդ տուրում Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը սեպտեմբերի 3-ին միլանյան դերբիում կմրցի փոխչեմպիոն «Ինտերի» հետ, իսկ «Սասուոլոն» հաջորդ օրը կհյուրընկալվի առաջնության նորեկ «Կրեմոնեզեին»:

Ա Սերիա, 4-րդ տուր

«Սասուոլո» - «Միլան»՝ 0-0 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ