«Պորտուի» նախագահ Խորխե Նունու Պինտու դա Կոստան խոսել է իրանցի հարձակվող Մեդհի Տարեմիի ապագայի մասին:
«Տարեմին խոշոր առաջարկներ ունի այլ ակումբներից: Նա կարող է վաստակել տարեկան 10 միլիոն եվրո, այդքան գումար մենք չենք կարող վճարել նրան: Նախորդ ամռանը «Միլանը» մեզ ծիծաղելի առաջարկ արեց Տարեմիի համար, այդ առաջարկը մենք նույնիսկ չենք էլ քննարկել», - «Պորտուի» նախագահի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Միլանը» 31-ամյա հարձակվողի համար առաջարկել էր 15 միլիոն եվրո: Իրանի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը պորտուգալական ակումբի հետ լրանում է 2024-ի հունիսին: