Logo

«Միլանը» ռեկորդային շահույթ է գրանցել

23:40 / 23.10.2023Ֆուտբոլ
Միլան-եկամուտ-2023

Իտալական «Միլանը» բաժնետերերի ժողովի ընթացքում ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը:

2006 թվականից հետո առաջին անգամ «Ռոսոներին» ֆինանսական տարին ավարտել է շահույթով և գրանցել ռեկորդային եկամուտ՝ 404,5 միլիոն եվրո:

Պատմության մեջ առաջին անգամ ակումբի եկամուտը գերազանցել է 400 միլիոն եվրոն և 107 միլիոն եվրոյով գերազանցել է նախորդ մրցաշրջանի արդյունքը:

Նման ցուցանիշի հաջողվել է հասնել հովանավորչական նոր պայմանագրերի, հեռուստատեսային իրավունքների և աբոնեմենտների վաճառքի շնորհիվ:

Հիշեցնենք, որ «Միլանը» Իտալիայի Ա Սերիայում 9 խաղից հետո վաստակել է 21 միավոր և ընթանում է երկրորդ տեղում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ