Logo

«Միլանը» Պիոլիին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում

20:32 / 07.02.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանը» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին փոխարինելու համար սկսել է դիտարկել տարբերակներ:

Milan News-ի հաղորդմամբ՝ «Միլանը» գլխավորելու հիմնական թեկնածուներն են Լոնդոնի «Տոտենհեմը» մարզող Անտոնիո Կոնտեն և անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Ձերբին:

«Միլանն» իտալացի մասնագետի գլխավորությամբ բոլոր մրցաշարերում անցկացրած 7 անընդմեջ խաղում չի հաղթել:  Ստեֆանո Պիոլիի թիմը 21 խաղից հետո 38 միավորով 6-րդն է Ա Սերիայում:

Պիոլին իտալական գրանդը գլխավորում է 2019 թվականի հոկտեմբերից, պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ