Logo

«Միլանը» փոխարինող է գտել Ժիրուին և պատրաստ է վճարել ռեկորդային գումար

14:10 / 07.05.2024Ֆուտբոլ
null

Գերմանական «Լայպցիգի» սլովենացի հարձակվող Բենյամին Շեշկոն դարձել է իտալական «Միլանի» գլխավոր տրանսֆերտային նպատակը։

Gazzetta dello Sport-ի համաձայն՝ «Ռոսոներին» պատրաստ է շուրջ 60 միլիոն եվրո ներդնել 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար։ Եթե գործարքը կայանա, դա կլինի «Միլանի» պատմության մեջ ամենաթանկարժեք ձեռքբերումը։

Շեշկոն դիտարկվում է որպես 37-ամյա Օլիվյե Ժիրուին փոխարինող, ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է իտալական ակումբից և, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս Անջելեսի»  կազմում։

«Լայպցիգի» ու Շեշկոյի պայմանագրում նշված է 65 միլիոն եվրո հրաժարագին, այդ գումարը կարող է ավելանալ ևս 10 միլիոնով։ Սլովենացին 2023 թվականից է խաղում գերմանական ակումբում, որի կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 40 հանդիպում, դարձել 16 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Միլանում» է խաղում ավստրիական «Զալցբուրգում» նրա նախկին թիմակից Նոա Օկոֆորը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա