«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հիմնական դարպասապահ Մայք Մենյանի հետ։
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ` իտալական ակումբի ղեկավարներն այդ հարցում բանակցել են ֆրանսիացու հետ։ «Ռոսոներին» բավական լավատեսորեն է տրամադրված, որ համաձայնության կհասնի նրա հետ։
«Միլանը» դեռ պաշտոնական առաջարկ չի արել 29-ամյա դարպասապահին, բայց ակումբը պատրաստ է նրա աշխատավարձը բարելավել և այն դարձնել տարեկան 5,5 միլիոն եվրո։ Այժմ Մենյանը վաստակում է 3,2 միլիոն։
Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահը ցանկանում է մնալ «Միլանում», բայց պետք է համոզված լինի, որ խաղալու է մրցունակ թիմում։
Մայք Մենյանն Իտալիայի 19-ակի չեմպիոնի կազմը համալրել է 2021 թ. հուլիսին, 113 խաղում դարպասը 44 անգամ պահել անառիկ։