Logo

«Միլանը» պարտություն կրեց (տեսանյութ)

01:47 / 19.03.2023Վիդեո
null

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ուդինեզեն» տանը 3-1 հաշվով հաղթեց երկրի գործող չեմպիոն «Միլանին»:

Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրան, պորտուգալացի հարձակվող Բետուն ու նիդերլանդցի պաշտպան Կինգսլի Էխիզիբուն: Միլանյան գրանդի միակ գոլը խփեց շվեդ ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը:

27 խաղից հետո «Միլանը» 48 միավորով չորրորդն է, «Ուդինեզեն» ունի 38 միավոր և 8-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ուդինեզե» - «Միլան»՝ 3-1 (տեսանյութ)

Ռոբերտո Պերեյրա, 9, Բետու, 45+6, Կինգսլի Էխիզիբու, 70 - Զլատան Իբրահիմովիչ, 45+4 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ