Իտալիայի փոխչեմպիոն «Միլանն» Ա սերիայի 26-րդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Տորինոյին»:
«Միլանից» գոլ խփեց նիդերլանդցի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը: Առաջին խաղակեսում էլ «Միլանից» 11-մետրանոցից վրիպեց ԱՄՆ-ի հավաքականի վինգեր Քրիստիան Պուլիշիչը:
«Միլանը» 41 միավորով 7-րդն է, «Տորինոն»` 31 միավորով 11-րդը:
Իտալիայի Ա սերիա, 26-րդ տուր
«Տորինո» - «Միլան»` 2-1 (տեսանյութ)
Մալիկ Տհաո, 5 (ինքնագոլ), Գվիդաս Գինեիտիս, 76 - Տիջանի Ռեյնդերս, 74
Չիրացրած 11-մետրանոց` Քրիստիան Պուլիշիչ, 32 («Միլան»)