Իտալիայի առաջնության 25-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Միլանն» արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»:
Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան արգենտինացի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը (11մ) և սերբ հարձակվող Լուկա Յովիչը: Խաղավերջում հաշիվը կրճատեց ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը:
«Միլանը» 47 միավորով չորրորդն է, իսկ «Ֆիորենտինան»՝ 31 միավորով 12-րդը:
Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր
«Ֆիորենտինա» - «Միլան»՝ 2-1
Նիկոլաս Գոնսալես, 49 (11մ.), Լուկա Յովիչ, 87 - Տեո Էրնանդես, 90+5