Իսպանական «Վիլյառեալի» նիգերիացի վինգեր Սամուել Չուկվուեզեն կարիերան կշարունակի իտալական «Միլանում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո (ևս 8 միլիոն նախատեսված է հավելավճարի տեսքով):
«Միլանում» 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «21» համար խաղաշապիկով:
Ավարտված մրցաշրջանում Սամուել Չուկվուեզեն «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:


