«Միլանը» ձեռք է բերել «Ջենոայի» պաշտպան Կոնի Դե Վինտերին, հայտնում է «Ռոսոներիի» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` միլանյան գրանդը բելգիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 20 միլիոն եվրո։
Դե Վինտերը «Ջենոայում» էր 2023 թ. օգոստոսից, 57 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 ասիստ։ 23-ամյա ֆուտբոլիստը 2024 թ. մարտից հրավիրվում է Բելգիայի ազգային հավաքական, մասնակցել է 3 հանդիպման։


