«Ֆեյենորդի» ֆուտբոլիստ Սանտիագո Խիմենեսը կարիերան կշարունակի «Միլանում», հայտնում է «Ռոսոներիի» մամուլի ծառայությունը:
Կողմերի միջև պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Մեքսիկացին «Միլանում» կխաղա «7» համարի մարզաշապիկով:
23-ամյա հարձակվողը «Ֆեյենորդում» այս մրցաշրջանում 19 խաղում խփել է 16 գոլ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում:
Milan’s new luchador up top 💪✍️#SempreMilan #DNACMilan pic.twitter.com/ciuDojdVcB
— AC Milan (@acmilan) February 3, 2025